Ո՞վ է մեղավոր` հավաքին գնալ պարտադրո՞ղը, թե՞ հավաքին պարտադրված գնացողը:
Եկեք տրամաբանենք:
Եթե հոգևորականն ընտրակաշառք է վերցնում, ապա մեծ է հավանականությունը, որ վերջինս Սատանայից էլ գումար կվերցնի և կդավաճանի Աստծուն:
Վստահ եմ` եթե հոգևորականն ինչ-որ մեկի պարտադրանքով հավաքի է մասնակցում, ապա վերջինս ուշ թե շուտ ինչ-որ մեկի պարտադրանքով կրոնափոխ է լինելու:
Այս իմաստով, առողջ հասարակությունների և պետությունների համար պետք է ավելի վտանգավոր լինեն ոչ թե ընտրակաշառք տվողներն ու հավաքներին մասնակցել պարտադրողները, այլ ընտրակաշառք վերցնողներն ու հավաքներին «պարտադրված» մասնակցողները: Կրկնում եմ` խոսքն առողջ հասարակությունների և պետությունների մասին է, «Իրական Հայաստան»-ի մասին չէ:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ